Էդեն Ազարը` Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը լրագրողների քվեարկության արդյունքում ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Քվեարկությանը մասնակցած լրագրողների 53%-ն իր ձայնը տվել է Ազարին: Քվեարկության արդյունքում` նա մեծ տարբերությամբ առաջ է անցել «Տոտենհեմ»-ի ու «Չելսի»-ի ֆուտբոլիստներ Հարի Քեյնից ու Ջոն Տերիից: Նրանք զբաղեցրել են համապատասխանաբար երկրորդ ու երրորդ տեղերը:

Ազարը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 36 հանդիպման, խփել 14 գոլ ու կատարել 8 գոլային փոխանցում:




Լրահոս