Հունիսի 7-ին Արագածոտն, Արարատ, Արմավիր, Գեղարքունիք, Լոռի, Շիրակ, Սյունիք և Տավուշ մարզերի համայնքներում տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:
Ալավերդու քաղաքապետի ընտրություններին առաջադրված թեկնածուները երկուսն են` Արթուր Աբգարյան և Կարեն Փարեմուզյան: Նրանք երկուսն էլ անկուսակցական են: Արթուր Աբգարյանն ինքնառաջադրվել է, իսկ Կարեն Փարեմուզյանի թեկնածությունն առաջադրել է Հանրապետական կուսակցությունը:
Արթուր Աբգարյանը «Սթրոնգ Սթոուն Գրուպ» ՍՊԸ տնօրենն է, իսկ մյուս թեկնածուն` Սանահինի մեքենայացված գծային ուղեմասի պետն է: Ընդգծենք, որ գործող քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն իր թեկնածությունը չի առաջադրել: