Կառավարությունն առաջիկա նիստում որոշում կընդունի` պետական բյուջեից 160 հազար եվրո գումար հատկացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման համար:
«Ղարիբյանը և այլոք ընդդեմ Հայաստանի» գործով երկու հայցերի վճռի պահանջը կազմում է 52 հազ. եվրոյին և 64 հազ. եվրոյին համարժեք դրամ, «Բաղդասարյանը և Զարիկյանցն ընդդեմ Հայաստանի» գործով վճռի պահանջը 44 հազ. եվրոյին համարժեք դրամ է: Գումարը նախարարությանը կտրամադրվի 2015թ-ի առաջին կիսամյակում կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: