
Գեղեցիկ և խնամված ձեռքեր ունենալը չափազանց կարևոր է յուրաքանչյուր կնոջ և աղջկա համար: Շատերի մոտ գեղեցիկ ու ամուր եղունգներ ունենալը պարզապես երազանք է, քանի որ եղունգները շատ հաճախ են կոտրվում կամ շերտավորվում: Եղունգների գեղեցիկ տեսքն ու ամրությունն ապահովելու համար հարկավոր է օգտագործել կալցիումով հարուստ սննդամթերք և եղունգները խնամել տարբեր եթերայուղերով:
Օրինակ` խաղողի կորիզի յուղը բժշկության մեջ հայտնի է որպես ամենաանվտանգ հզոր հակաօքսիդիչ և պաշտպանում է եղունգներն արտաքին բացասական ազդեցություններից, իսկ ընկույզի յուղը հարուստ է շատ վիտամիններով, սնուցում է եղունգները և վերացնում եղունգների շուրջ մաշկի գրգռվածությունը: Ցանկալի է հաճախ օգտագործել նաև եղունգները ամրացնող նյութեր:
Շատերը հաճախ բախվում են վնասված եղունգների լաքի խնդրին: Եղունգների վերջնական անթերի տեսքն ապահովում է ճիշտ ընտրված գույնը: