
Արմավիր-Երվանդաշատ ավտոճանապարհի 38-րդ կմ-ին հարակից ձորակն է ընկել խոշոր եղջերավոր անասուն եւ չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել: Այս մասին ահազանագը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 25-ին, ժամը 20.22-ին: Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժ. Սարգսյանին պատկանող խոշոր եղջերավոր անասունն ինքնուրույն դուրս է եկել կիրճից: