«Մի կարևոր բան եմ ցանկացել, որ աշխատանքը ինձ չփոխի բացասական իմաստով». Ա. Աշոտյանը 6 տարի է` նախարար է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վեց տարի առաջ այս օրը պատիվ ունեցա երկրի նախագահի կողմից նշանակվելու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

«Դժվար ու կարևոր աշխատանքի տարիները արագ անցան: Հակված չեմ այս պահին ամփոփումների, քանզի շարունակում եմ աշխատել 🙂

Ընդամենը ասեմ, որ այս ընթացքում եւ կայուն հաջողություններ ունեցանք, և դեռ չլուծված խնդիրներ:

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում հետ աշխատել և աշխատում եմ, շնորհակալ եմ աջակիցներին, քննադատներին, հավանողներին եւ չհավանողներին: Մի կարևոր բան եմ ցանկացել, որ աշխատանքը ինձ չփոխի բացասական իմաստով»,-գրել է նա:




Լրահոս