Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 9.00-ի սահմաններում Նոր Նորք վարչական շրջանի Բաղյան 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը ահազանգել է ոստիկանության Նոր Նորքի բաժին եւ հայտնել, որ տան միջանցքում հայրը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
Ինչպես shamshyan .com-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ ինքնասպանը 75-ամյա Բ. Ենգիբարյանն է: Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: