
Հոկտեմբերի 25-ին, ժամը 17.25-ին, Արտակարգ իրավիճակների նախարարությունից ոստիկանության Դավիթաշենի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ Սասնա ծռեր փողոցի վերջնամասում` Դավիթաշենի կամուրջի մոտ գտնվող նորակառույց շենքի վերելակն ընկել է, կա 2 զոհ և 2 վիրավոր:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Սասնա ծռերի փողոցի թիվ 2 հասցեում գտնվող կիսակառույց շենքի բեռնատար վերելակը 19-րդ հարկից ընկել է նկուղային հարկ, ինչի հետևանքով վերելակում գտնվող` շինարարության աշխատակիցներ Յուրան և Հուսիկը տեղում մահացել են, իսկ 1969 թ. ծնված Խաչիկ Եփրեմյանը և 1954 թ. ծնված Գևորգ Սաֆարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ բժշկի տեղեկանքի` Խ. Եփրեմյանը և Գ. Սաֆարյանը ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: