48-ամյա կինը Հոնդա ավտոմեքենայով վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնի Գորիսի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:00-ի սահմաններում, Երևանի Ավետ Ավետիսյան փողոցի բնակիչ, 48-ամյա Աստղիկ Սահակյանը վարելով “Հոնդա” մակնիշի 33 TP 778 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Գորիս ավտոճանապարհի 231-րդ կմ-ում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Վթարի հետևանքով Ա. Սահակյանը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:




Լրահոս