Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ) վերադարձել է Հայաստան ու ակտիվ գործունեություն սկսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից եւ մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է: Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել:

Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝ մեր ամենաակտիվ կուսակցականներից է»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս