«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շուտով կհամալրի Հայաստանի բոլոր աստվածավախ, ասվածապաշտ, աշխարհիկ հաճույքներին չտրվող, աստվածաշնչյան պատվիրանները սրբորեն կատարող ու հանդուրժող քրիստոնյա բարերարների շարքերը, որոնց բարի գործերի վերջին հանգրվանը սեփական նախաձեռնությամբ եկեղեցու հիմնումն է:
Մեր տեղեկություններով, առաջիկայում՝ ամենայն հավանականությամբ, մայիսի 31-ին, հարազատ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում հանդիսավորությամբ տեղի կունենա Աբրահամյանի միջոցներով վեր խոյացած Սուրբ Հովհաննես եկեղեցու բացումը, որի հիմնադրման աշխատանքներն սկսվել են «անհիշելի» ժամանակներից, բայց այդպես էլ չէր հաջողվում շինարարությունն ավարտին հասցնել: Դժվար է ասել, թե որն է պատճառը, որ եկեղեցին վերջնական տեսք չէր ստանում, բայց հազիվ թե դա պայմանավորված լիներ ֆինանսական միջոցների սղությամբ, որովհետեւ այս տարիներին նույն քաղաքում վարչապետը եւ իր ընտանիքը կառուցել ու շահագործման են հանձնել սուպերմարկետներ եւ աշխարհիկ այլ օբյեկտներ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում