Մանկապարտեզի սաները թունավորվել էին ցոգոլի՞ց. հաստատության գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է . «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մոտ օրերս ՀՀ Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի մանկապարտեզի մոտ 11 սաներ հոսպիտալացվել էին: Այս պահին Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն կենտրոնում բուժվում է երեք երեխա: «Ժողովուրդ»-ը գյուղապետ Կարեն Հովհաննիսյանից տեղեկացավ, որ երեկվանից ժամանակավորապես դադարեցվել է մանկապարտեզի գործունեությունը:

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքից մայիսի 8-ից 10-ն ընկած ժամանակահատվածում Արմավիր բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունք էր հոսպիտալացվել 6 երեխա: Բոլորի մոտ եղել են նույն ախտանշանները` լուծ, փսխում, ջերմություն և  ընդհանուր թուլություն:

Խնդրի առնչությամբ «Ժողովուրդ»-ը զրուցեց Ալաշկերտի գյուղապետ Կարեն Հովհաննիսյանի հետ, ով փոխանցեց, որ մանկապարտեզի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է: «Ժողովուրդ»-ի այն հարցին՝ հնարավո՞ր է՝ մանկապարտեզի աղտոտվածությունից երեխաները վարակված լինեն, գյուղապետը պատասխանեց. «Մեծերի խումբը չի վարակվել: Մանկապարտեզից նույնպես նմուշառումներ են վերցրել, ոչ մի աղտոտվածություն եւ սննդային թունավորում չկա: Այլ՝ աղիքային ինֆեկցիա է, որը տարածվում է շփման միջոցով:  Հավանաբար իրենք իրենց տներում ցոգոլ են կերել եւ վարակվել են»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում




Լրահոս