«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Սարգսյանը՝ ՍԱՍ-ի Արտակը, որ իր խորհրդաարանական գործունեության ողջ ընթացքում որեւէ ելույթ չի ունեցել, որեւէ ծպտուն չի հանել, զբաղված է օրենսդրական ակտիվ գործունեությամբ եւ արդեն երկու նախագիծ է ներկայացրել: Դրանցից մեկը վերաբերում է ԱԺ կանոնակարգ օրենքում, մյուսը՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններին:
Սա, ի դեպ, ոչ թե ապրիլմեկյան հումոր է, այլ՝ փաստ: Միայն թե ՍԱՍ-ի Արտակը նախագիծը միայնակ չի ներկայացրել. նրա հետ համահեղինակ է փաստացի անկախ, իսկ իրականում՝ իշխանությունների հետ բավական ջերմ հարաբերություններ ունեցող եւ քվեարկությունների ժամանակ հարկ եղած դեպքում ՀՀԿ-ին օգնության հասնող պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ուղղակի, Արտակ Սարգսյանն «ագահություն» է արել ու նախագծի տակ առաջինն է ստորագրել՝ տպավորություն ստեղծելու համար, թե իրական հեղինակն ինքն է (թեեւ ակնհայտ է, որ նա կդժվարանա անգամ բանավոր վերարտադրել նախագծի մոտավոր բովանդակությունը, ասել է թե՝ այն գրել է գործընկերը):
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում