13 մայիսի, 2015 թ., Երևան. Beeline-ն ամփոփեց ռադիո «Ավրորա» 100.7 FM-ի հետ համատեղ անցկացրած «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի արդյունքները` նվիրված Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին և Շուշիի ազատագրման 23-ամյակին:
Մրցույթին մասնակցել է 72 աշխատանք, որոնք ներկայացնում են Հայրենական Մեծ պատերազմի կամ Արցախյան ազատամարտի տարիներին տեղի ունեցած պատմություն` կապված հարազատ կամ ծանոթ մարդկանց հետ: Մրցույթի երեք հաղթողներն ընտրվեցին հանձնաժողովի կողմից. հաղթող ճանաչվեցին Հայկուհի Հովհաննիսյանը, Դեզդեմոնա Բաղդյանը և Գուժ Գաբրիելյանը, ովքեր որպես մրցանակ Beeline-ի կողմից ստացան Beeline Smart սմարթֆոններ, ինչպես նաև հնարավորություն ունեցան մայիսի 9-ին ռադիո «Ավրորա»-ի ուղիղ եթերում ներկայացնելու իրենց պատմությունը:
«Հայ ժողովրդի համար միաժամանակ երկու հաղթանակներ, հերոսություն և խիզախություն խորհրդանշող օրը Beeline-ը և ռադիո «Ավրորա»-ն մեծարեցին վետերաններին, իսկ նրանց ժառանգները կարողացան ուղիղ եթերով մեզ պատմել իրենց հայրերի ու պապերի սխրանքների մասին: Մեզ համար, որպես երկրի խոշորագույն հեռահաղորդակցության ընկերություն, կարևոր է, որպեսզի նաև ժամանակակից թվային տեխնոլոգիաների շնորհիվ Beeline-ն օգնի հասարակությանը կրկին գնահատել հաղթանակի և խաղաղության արժեքը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթից բացի Beeline-ն այս տարի անցկացրել է երկու մեծ Հաղթանակներին նվիրված ևս մի քանի ակցիա: Մայիս 9-ին Beeline-ի ֆիքսված կապի բաժանորդները հնարավորություն ստացան կատարել անվճար միջքաղաքային զանգեր դեպի Beeline ֆիքսված ցանց և ԼՂՀ քաղաքային հեռախոսահամարներ: Երևանի Հաղթանակի զբոսայգում անցկացվեց «Զանգ զինակցին» ավանդական ակցիան, որի շրջանակում Beeline-ի ներկայացուցիչները շնորհավորեցին վետերաններին, նրանց ծաղիկներ նվիրեցին և առաջարկեցին անվճար զանգահարել իրենց զինակիցներին և հարազատներին աշխարհի ցանկացած կետում: Եվս մեկ միջոցառման՝ #70հազարշնորհակալություն գլոբալ թվային ակցիայի շրջանակում, 69663 մարդ իրենց շնորհակալություն են արդեն հայտնել վետերաններին spasibo.beeline.am կայքում:
Նշենք, որ «Մեր հաղթանակների պատմությունները» մրցույթի հաղթողների աշխատանքները հրապարակվել են Beeline-ի պաշտոնական կայքում: Մրցույթի մյուս բոլոր մասնակիցների պատմությունները ևս կհրապարակվեն կայքում: