Քաղաքացիները դժգոհում են հասարակական տրանսպորտի աշխատանքից, իսկ քաղաքապետարանն արդարանում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ է ստանում Երևանի հասարկական տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ: Մեզ դիմած քաղաքացիները հատկապես դժգոհում են, որ տրանսպորտն աշխատում է շատ ուշ-ուշ, որի հետևանքով իրենք չեն կարողանում լիարժեք օգտվել հասարակական տրանսպորտից: Մասնավորապես, մեզ դիմած քաղաքացիները շատ դժգոհ էին թիվ 27 ավտոբուսային երթուղուց, որը, նրանց խոսքով, սպասարկում է 20 րոպեն հաճախականությամբ:

Armlur.am-ը փորձեց քաղաքապետարանից ճտել, թե ո՞րն է տվյալ երթուղու վատ աշխատանքի պատճառը: Մեզ քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունից տեղեկացրին, որ թիվ 27 երթուղին սպասարկում է թվով 10-12 ավտոբուս` միջինը 10 րոպե հաճախականությամբ:

«Երևանի ներքաղաքային ավտոբուսային համար 27 երթուղին սպասարկվում է սահմանված քանակի շարժակազմով (միջինը 10-12 միավոր), միջինը 10 րոպե շարժման միջակայքերով և հիմնականում ապահովվում է երթուղու կանոնավոր աշխատանքը»,- ասված էր քաղաքապետարանից ուղարկված պատասխանում:

Սակայն, հարկ ենք համարում նշել, որ 10 րոպե հաճախականությամբ ավտոբուսների աշխատանքի դեպքում դժվար թե քաղաքացիները վրդովված բողոքեին, որ 20 րոպե սպասում են 27 համարի ավտոբուսին: Ավելին` երեկոյան ժամերին ավելի քան 30 րոպե քաղաքացիները սպասում են:




Լրահոս