Խոշոր ավտովթար` Լոռու մարզում, կա 10 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հոկտեմբերի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:00-ի սահմաներում Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրում բախվել են Սպիտակ քաղաքի բնակիչ, 44-ամյա Անուբախ Դանիելյանի վարած “ԳԱԶ 32 2132” մակնիշի 2585 Լ համարանիշի և Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի բնակիչ, 22-ամյա Զոհրաբ Եսայանի վարած “Զիլ 554” մակնիշի 29 ՕՍ 712 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լոռու մարզի Գոգարան գյուղի բնակիչ, 27-ամյա Սարգիս Սուքիասյանը, Սպիտակ քաղաքի բնակիչ, 66-ամյա Արփիկ Աջամյանը, Լոռու մարզի Գոգարան գյուղի բնակիչ, 46-ամյա Աիդա Սողոմոնյանը, Լոռու մարզի Գեղասար գյուղի բնակիչներ` 47-ամյա Մինաս Խաչատրյանը, 21-ամյա Սեդա Խաչատրյանը, Լոռու մարզի Քարաձոր գյուղի բնակիչ, 48-ամյա Վերա Նիկոյանը, Լոռու մարզի Արևաշող գյուղի բնակիչներ, 34-ամյա Տաթևիկ Դավթյանը և 58-ամյա Անիկ Նիգոյանը և ՌԴ դաշնության քաղաքացի, 48-ամյա Սիրամարգ Պողոսյանը մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն:




Լրահոս