Պուտինը պետք է նախագահության դաս տա Ֆրանսուա Օլանդին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է նախագահության դաս տալ Ֆրանսիայի հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին, գրում է Nouvelles de France-ի վերլուծաբան Քրիստիան Վանեստը:

Երբ Ռուսաստանում տոնում էին ֆաշիզմի դեմ հաղթանակի 70-ամյակը, իսկ Պուտինը Հայրենական Մեծ պատերազմին մասնակցած իր հոր լուսանկարով անձամբ մասնակցել է 250 հազար մարդու քայլերթին, Փարիզում սենատոր Էստեր Բենբասսի աջակցությամբ մարիխուաննայի օրինականացման համար բողոքի ցույց է ընթացել:

Մինչ այդ,  Ֆրանսուա Օլանդը, հեգնանքով նշում է լրագրողը, նավթային շեյխերին՝ «մարդու իրավունքի գլխավոր պաշտպաններին» այցելելուց հետո բարձր տրամադրություն ուներ:

«Ֆրանսուա Օլանդը սխալվել է ոչ միայն քաղաքականությունում, այլ նաև իր գործողություններում: Կարելի է քննադատել Պուտինին իր քաղաքականության համար, սակայն ոչ այն բանի համար, թե ինչպես է նա գլուխ հանում իր պարտավորություններից ու իր կարգավիճակից»,- ընդգծում է Վանեստը:

Վլադիմիր Պուտինը մարմնավորում է իր երկրի միասնությունը, մինչ դեռ Ֆրանսուա Օլանդը «շրջագայող հակասություն է», եզրափակում է լրագրողը:




Լրահոս