Պատգամավորը հետաքրքրվեց` դիվերսիաները կանխելու ինչ նոր տեխնոլոգիաներ են կիրառվելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն այսօր Ազգային ժողովում ՀՀ զինված ուժերում նորարարական տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները թեմայով լսումների ժամանակ պաշտպանության փոխնախարարից հետաքրքրվեց, թե առաջնագծում դիվերսիաները կանխելու նպատակով ինչ նորարարական տեխնոլոգիաներ կարող են կիրառվել:

Պաշտպանության փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանը նշեց, որ դա առաջնային խնդիրներից մեկն է համարում.  «Հավատացեք՝ դա մեր առաջնային խնդիրներից մեկն է,  խնդիրը գնում է հայտնաբերման հետ կապված, որ ժամանակին չեզոքացնենք տվյալ դիվերսիան», – նշեց նա:

Պատգամավորը նաև հետաքրքրվեց, թե արևային էներգիայի օգտագործումը կարո՞ղ է համարվել նոր տեխնոլոգիա, ինչին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ դա իրենց համար լրջագույն ու կարևորագույն խնդիր է, և  վաղուց այդ հարցին անդրադարձել են: Նա նշեց, որ որոշ դիրքերում հնարավոր չէ համապատասխան էլեկտրականություն հասցնել և արևային էներգիայի օգտագործումը կլուծեր այս խնդիրը:




Լրահոս