Armenian text to speach

«Սարգսյանն ու Ալիևը ցանկանում են ակտիվացնել բանակցությունները» (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԼՂ հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքն «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելի հաճախակի հանդեպել: Ուորլիքը հայտարարել է, որ վերջինս նման եզրակացության է եկել անցած շաբաթ Վաշինգտոնում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետ:

«Երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման  օրը դեռ չի որոշվել, սակայն նախագահները շեշտել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսությունը։ Հիմա մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը:

Վերջինս նաև տեղեկացրել է, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մոտ ժամանակում կայցելեն տարածաշրջան՝ կազմակերպելու երկու երկրների նախագահների հերթական հանդիպումը:




Լրահոս