ՆԱՏՕ-ն դեմ է ԼՂ համակարտության ուժային կարգավորմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի, ասել է Հարավային Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, փոխանցում է Trend գործակալությունը:

Նա հույս է հայտնել, որ քաղաքական գործընթացն արդյունք կտա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ն հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհների որոնման գործընթացում անմիջական դերակատարություն չունի:

«Մենք աջակցում ենք Մինսկի գործընթացին: Միևնույն ժամանակ անհանգստացած ենք շփման գծում իրավիճակի վատթարացմամբ»,- նշել է Ապատուրայը:

Նրա խոսքերով՝ ՆԱՏՕ-ն կարող է օգնական դերակատարություն ունենալ՝ պայմաններ ստեղծելով բազմակողմանի հանդիպումների ժամանակ Հայաստանից ու Ադրբեջանից  քաղաքական գործիչների, դիվանագետների ու զինվորականների միջև կապեր ստեղծելու համար:

«Հուսով եմ, որ նման շփումները կարող են դրական ազդեցություն ունենալ, և ես ուրախ էի տեսնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպել են Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի կուլուարներում»,- հավելել է Ապատուրայը:




Լրահոս