Նախատեսվում է ստեղծել ռազմաօդային պաշտպանության ավտոմատ համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկայում նախատեսվում է ստեղծել ռազմաօդային պաշտպանության ավտոմատ համակարգ, իսկ Հայաստանի Զինված ուժերում ներկայում օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, որոնք լուծում են մի շարք խնդիրներ:  Ազգային ժողովում «Նորարարական  տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները ՀՀ զինված ուժերում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ալիկ Միրզաբեկյանը:

Նա նշեց, որ այսօր հայկական բանակը մարտունակ է, պատրաստ` կատարելու ցանկացած առաջադրանք՝ նվազագույն կորուստներով: Անդրադառնալով ռազմարդյունաբերության ստեղծման և զարգացման խնդիրներին` Ալիկ Միրզաբեկյանը նշեց, որ այդ ուղղությամբ կատարվել է Զինված ուժերի սպառազինության ընթացիկ և երկարաժամկետ ծրագերի համալիր մշակում:

Ալիկ Միզաբեկյանն ընդգծեց երկու հիմնախնդիր, որոնք գտնվում են պաշտպանության նախարարության ուշադրության ներքո: «Խնդիրներից առաջինը մեր արդյունաբերական գործարանների արդիակացումն ու համապատասխանեցումն է արդի պահանջներին: Երկրորդը` մասնագետների պատրաստումն է, քանի որ մասնագետների տարիքային ցենզը 65-­70 տարեկան է»,- նշեց փոխնախարարը:




Լրահոս