ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս վերլուծաբան Միխայիլ Լեոնտեւը, որը ռուսական քաղաքական շրջանակներում համարվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսափողը, երեկ բավական կտրուկ հայտարարություններ է արել ՀՀ հասցեին. «Եթե չլիներ Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, Հայաստանը չէր լինի քարտեզի վրա»: Ավելին, Լեոնտեւը հիշեցրել է ՀՀ տնտեսության վիճակի վրա ՌԴ ունեցած ազդեցության մասին ու խոսքը եզրափակել այսպես. «Եվրասիական միությանը ՀՀ անդամակցությունն այլընտրանք չունի, եւ դա անխուսափելի է, ինչպես տարվա եղանակները»: Այլ կերպ ասած՝ ՌԴ-ն առայժմ միջնորդավորված, բայց հստակ հասկացնում է ՀՀ իշխանություններին՝ վերջնականապես կողմնորոշվել Եվրասիական միավորմանն անդամակցելու հարցում՝ միաժամանակ ակնարկելով այդ առաջարկից հրաժարվելու դեպքում բոլոր հնարավոր վտանգների մասին:




Լրահոս