Նաիրա Զոհրաբյանը հայտնել է բացառապես իր անձնական կարծիքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարություն է տարածել՝ պարզաբանումներ ներկայացնելով այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ՀՀ նախագահական ընտրություններում ԲՀԿ թեկնածուի վերաբերյալ իր հայտարարության և այն լրատվամիջոցներում տարբեր կերպ մեկնաբանվելու կապակցությամբ։ Հայտարարության մեջ ասված է.
Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին լրագրողի հարցին, թե ԲՀԿ-ն որոշե՞լ է նախագահական ընտրություններին մասնակցելու իր ձեւաչափը, ես բառացի պատասխանել եմ հետեւյալը՝ 
“ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ դեռ որոշում չունի։ Բայց, ինչպես իմ մի քանի գործընկերներն են հայտնել իրենց անձնական տեսակետը, ես եւս կարող եմ ներկայացնել բացառապես իմ անձնական տեսակետը։ Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն մասնակցի ընտրություններին սեփական թեկնածուով, ավելին, բացառապես իմ անձնական տեսակետով այդ թեկնածուն պետք է լինի Գագիկ Ծառուկյանը”։
Իմ այս հայտարարությունը որոշ լրատվամիջոցների կողմից ուղղակի խեղաթյուրվել է՝ միտումնավոր, կամ գուցե ոչ, եւ ներկայացվել է, թե ես պաշտոնապես հայտարարել եմ, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին մասնացելու է սեփական թեկնածուով։ Խորհուրդ եմ տալիս իմ գործընկեր լրագրողներին ձեռնպահ մնալ նման գործելաոճից եւ չխախտել լրագրողական պրոֆեսիոնալիզմի ոսկե կանոնը՝ չփորձել խմբագրել, կամ խեղաթյուրել որեւէ մեկի խոսքը։
Հարգանքով՝ ԲՀԿ խմբակցության 
պատգամավոր Նաիրա Զոհրաբյան




Լրահոս