Վրաստանն այսօր լարիի փոխարժեքից ավելի մեծ գլխացավանք չունի. էկոնոմիկայի նախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավելի մեծ գլխացավանք, քան լարիի փոխարժեքն է, այսօր հավանաբար չկա»,- այս մասին «Իմեդի» հեռուստաընկերության եթերից հայտարարել է Վրաստանի էկոնամիկայի նախարար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:

Նրա խոսքերով՝ հստակ կանխատեսումներ անելը չափազանց բարդ է, սակայն ներկայիս չափանիշները թույլ են տալիս ենթադրել, որ զգալի տատանումներ չեն լինի:

«Ավելի մեծ գլխացվանք, քան լարիի փոխարժեքն է, այսօր, ամենայն հավանականությամբ, գոյություն չունի: Ճեղքվածքը, որը եղել է արտահանման ու ներկրման միջև, փաստացիորեն հասցվել է զրոյի: Տուրիզմի ոլորտում մենք չափազանց կարևոր դրական միտումներ ունենք: Հստակ կանխատեսումներ անելը չափազանց դժվար է, քանի որ կանխատեսումները մշտապես հանդիսանում են տվյալների ու էմոցիաների համադրում: Ինչքան հանգիստ կլինի շուկան, այնքան քիչ կլինի զգացմունքային բաղադրիչն ու դրանից շատ դեպքերում կախված կլինի լարիի փոխարժեքը»,-հայտարարել է Կվիրիկաշվիլին:




Լրահոս