Գորիսի ոստիկանապետն ազատվել է աշխատանքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր` մայիսի 13-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամանագրեր է ստորագրել: Armlur.am-ին Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Վ. Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է ուղարկվել Ոստիկանության Գորիսի բաժնի պետ Արա Դավթյանը:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության փոխգնդապետ Գևորգ Ազիզյանը նշանակվել է ոստիկանության Գորիսի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչությունում:

Նշենք` չի բացառվում, որ Գորիսի ոստիկանապետի փոփոխությունը կապված է Սյունիքի մարզում մարզպետի և որդու հետ կապված վերջերս տեղի ունեցած իրադարձությունների հետ:  Հիշեցնենք, որ Վլադիմիր Գասպարյանը վերջերս լրագրողներին հայտարարել էր, թե Սյունիքի մարզում վախի մթնոլորտ չկա:




Լրահոս