Armlur.am-ի տեղեկություններով, նախօրեին «կիսլատա» խմած Արսեն Խաչատրյանը երեկ երեկոյան մահացել է: Հիշեցնենք, որ երեկ Armlur.am-ը հայտնել էր, որ նախօրեին «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպության Վարդենիսի ներկայացուցչության տնօրեն Արսեն Խաչատրյանը «կիսլատա» է խմել և շտապ տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը:
Armlur.am-ի հետ զրույցում ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Մուրադյանը նշեց, որ այս պահին իրենք որևէ հստակ տեղեկություն չունեն՝ ինչ է իրականում տեղի ունեցել իրենց աշխատակցի հետ: Նրանք սպասում են քննության ավարտին և քննությամբ ձեռք բերված փաստերին: Արմեն Մուրադյանը նշեց նաև, որ իրենց մահացած աշխատակցին ժամանակավոր կփոխարինի նրա վերադասը:
Ավելի վաղ հայտնել էինք նաև, որ Վարդենիսում լուրեր են շրջանառվում, թե Արսեն Խաչատրյանը ծծմբաթթուն խմել է ինքնասպանության նպատակով: Այս լուրերը, սակայն, մինչ այս պահը չեն հաստատվել: