Գերմանական Ռայնլանդ-­Պֆալցի խորհրդարանը կոչ է արել ստանձնել պատասխանատվություն Հայոց ցեղասպանության հարցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Ռայնլանդ-­Պֆալց վարչական շրջանի խորհրդարանական խմբակցությունները համատեղ բանաձևի միջոցով հիշեցրել են Օսմանյան կայսրությունում 100 տարի առաջ հայերի հետ կատարված ոճրագործությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-­ը, այս մասին տեղեկացնում է գերմանական Die Welt պարբերականը:

Խմբակցությունների խոսնակներն իրենց խոսքում նշել են. «Մեր հիմնական նպատակը պետք է լինի նպաստելը համերաշխությանը, փոխըմբռնմանն ու գիտակցմանը»: Նրանք հորդորել են Ռայնլանդ­-Պֆալցի կառավարությանն առաջ քաշել նախաձեռնություններ և ծրագրեր 1915­-1916 թվականներին դեպքերի և դրանցում գերմանական կողմի պատասխանատվության ստանձնման վերաբերյալ:

Թուրքիան` որպես Օսմանյան Կայսրության հետնորդ, հրաժարվում է վայրագությունը ճանաչել որպես Ցեղասպանություն: Գերմանական լրատվամիջոցները հիշեցնում են, որ երկրի նախագահ Յոահիմ Գաուկը ևս Առաջին աշխարհամարտի ժամանակ 1,5 միլիոն հայերի կոտորածները Ցեղասպանություն է անվանել:




Լրահոս