
Իտալիայի նախկին վարչապետ, “Մեդիասեթ” ընկերության սեփականատեր Սիլվիո Բերլուսկոնին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման: Բանն այն է, որ Բերլուսկոնիի ընկերությունը խուսափել է հարկերը վճարելուց: Ընկերության գործադիր տնօրեն Ֆեդելե Կոնֆալոնյերին, ով նույնպես հայտնվել էր մեղադրյալի աթոռին, արդարացվել է: Սիլվիո Բերլուսկոնին հայտարարել է, որ մեղադրող կողմը փորձում է խորտակել իր քաղաքական կարիերան: