«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ այսօր ՀՀԿ Կոտայքի մարզային կառույցի նիստում որոշում է կայացվել ՀՀԿ շարքերից հեռացնել «Քինգ դե լյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանին:
Արթուր Հարությունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ նշելով, որ սպասում է հեռացման արձանագրությանը՝ վերջնական համոզվելու համար: Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում ՀՀԿ-ի այդ որոշումը, պատասխանեց. «Դեռ չգիտեմ: Խաղ են խաղում, ինչ են անում՝ չգիտեմ»:
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում