Պատերազմող երկրի թուլության մասին խոսելը դավաճանություն է. Ա. Ախոյանը` Տ. Խզմալյանի հարցազրույցի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը, չնայած որ ծանոթ չէ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի` ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցի բովանդակությանը, միանշանակ չի ընդունում որևիցե ադրբեջանական կամ թուրքական լրատվամիջոցներին հարցազրույցներ տալը:

«Պատերազմող երկրի թուլության մասին խոսելը դավաճանություն է: Մենք մեր կեղտոտ լվացքը փողոց փռելու իրավունք չունենք: Խորհուրդ չեմ տա որևէ մեկին նման բանով զբաղվել»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց Արագած Ախոյանը: Պատգամավորի համար անհասկանալի է, թե ինչով է զբաղվում Տիգրան Խզմալյանը: «Չեմ հասկանում նա ինչով է զբաղվում` քաղաքական գործիչ է, արվեստագետ է: Չեմ կարծում` ինքը լավագույն քաղաքական գործիչն է, որ կարող է թուրքական լրատվամիջոցներով մեր իշխանություններին գնահատական տալ»,- կարծիք հայտնեց նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը:

Նշենք, որ հակահայկական քարոզչությամբ աչքի ընկնող haqqin.az կայքին տված ծավալուն հայտարարության մեջ կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը քննադատել էր ՀՀ իշխանություններին:




Լրահոս