
Աշտարակ քաղաքի Սիսակյան փողոցի 18-րդ շենքի մոտակայքում` կրպակում, այրվում է գազի բալոն: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է հոկտեմբերի 26-ին, ժամը 18.13-ին:
Ինչպես armlur .am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք` բռնկումով: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: