Beeline-ն ամփոփեց 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

13 մայիսի 2015 թ., Երևան. Beeline-ն ամփոփեց ընկերության 2015 թ. առաջին եռամսյակի ֆինանսական և գործառնական արդյունքները:

Beeline-ը հաշվետու ժամանակահատվածն ավարտեց բջջային հատվածում բաժանորդային բազայի, բջջային ինտերնետի ծառայություններից ստացված եկամուտի աճով և բաժանորդների արտահոսքի զգալի կրճատմամբ: Այսպես, 2015 թ. առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում Beeline-ի բջջային կապի բաժանորդների թիվը գերազանցում է 790 000-ը, ինչը 13%-ով ավել  է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ: 2015 թ. առաջին եռամսյակում բաժանորդների արտահոսքը կազմել է 9,6%, ինչը 1,4%-ով պակաս է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշից:

Beeline բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների թիվը մեկ տարվա ընթացքում աճել է 4,5%-ով, իսկ յուրաքանչյուր բաժանորդի կողմից սպառվող տրաֆիկի միջին ծավալը միևնույն ժամանակահատվածի համար աճել է 58%-ով:

«Տարվա սկիզբը Beeline-ի համար նշանավորվեց բջջային կապի բաժանորդների բազայի աճով, հաճախորդների արտահոսքի կրճատմամբ, բջջային ինտերնետի սպառման և այն օգտագործողների թվի աճով: Այս ամենը, ինչպես նաև երկրորդ եռամսյակն անընդմեջ հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի (NPS) աճը, որը ցույց է տալիս մեր ծառայություններն երաշխավորելու հաճախորդների պատրաստակամությունը, խոսում է այն մասին, որ Beeline-ը զարգանում է Հայաստանում հեռահաղորդակցության բիզնեսի ժամանակակից միտումներին համընթաց: Ամփոփելով եռամսյակի արդյունքները` կարելի է ասել, որ Beeline-ը Հայաստանում ոչ միայն համապատասխանում է շուկայի զարգացման համաշխարհային միտումներին, այլ նաև բաժանորդներին առաջարկում է որակյալ, պարզ և հարմար ծառայություններ, որոնցից նրանք պատրաստ են օգտվել և երաշխավորել դրանք իրենց ծանոթներին և հարազատներին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ֆիքսված կապի ծառայություններից ստացված ընդհանուր եկամուտը տարվա կտրվածքով նվազել է 11%-ով, ինչը պայմանավորված է ծառայության նկատմամբ պահանջարկի նվազման գլոբալ միտումով:

2015 թ. առաջին եռամսյակում Beeline-ի կատարած կապիտալ ներդրումները կազմել են 2 մլն. դոլար, ինչը երկու անգամ գերազանցում է 2014 թ. առաջին եռամսյակի նույն ցուցանիշը:

Նշենք, որ Beeline-ը երկրորդ եռամսյակն անընդմեջ նաև գրանցում է սպառողների նվիրվածության և հաճախորդների սպասարկման որակի ցուցանիշի աճ։




Լրահոս