ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե ավտոմեքենայի պետհամարանիշերը վրացական կամ ռուսական են, ինչին վերջին շրջանում շատ ենք հանդիպում Հայաստանում, ապա այդ դեպքում ի՞նչ սկզբունքով է տուգանք սահմանվում տվյալ մեքենաների վարորդների նկատմամբ:

Պողոս Նիկողոսյան (45 տարեկան, էլեկտրիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ընթերցողի հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ տրանսպորտային միջոցի գրանցման երկիրը եւ տրանսպորտային միջոցի համարանիշերը տրանսպորտային միջոցի վարորդի կողմից կատարված իրավախախտման համար պատասխանատվություն կրելիս որեւէ առանձնահատկություն չեն սահմանում: Հետեւաբար, անկախ տրանսպորտային միջոցի վրա փակցված համարանիշերից՝ ճանապարհային երթեւեկության բնագավառի իրավախախտում կատարած անձինք ենթակա են վարչական պատասխանատվության՝ ընդհանուր հիմունքներով:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ
կապերի եւ լրատվության բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ճանապարհային ոստիկանությունը այդպես էլ չի պարզաբանում քաղաքացու հնչեցրած հարցը, թե ինչ սկզբունքով է սահմանվում տուգանքը: Հասկանալի է՝ օրենքի առաջ բոլորն են հավասար, բայց ինչպե՞ս է ՀՀ ՃՈ-ն տուգանքի ծրարն ուղարկելու ՌԴ քաղաքացուն, եթե նա, ընդունենք, 4 օրով էր Հայաստան եկել: Ստացվում է, որ դրսից եկած հյուրերը կարող են խախտել ՃՈ կանոններն ու փախչել: Պատասխանատվության մեխանիզմը հստակ չէ:




Լրահոս