Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք՝ Երևանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ «Հնդկական օրերը Հայաստանում» միջազգային գործարար կամուրջի նախաձեռնությամբ «Հայաստան» առևտրի կենտրոնում բացվել է հնդկական մշակութային և տնտեսական ներուժը ներկայացնող ցուցահանդես-վաճառք:

Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Արմեն Հարությունյանին և Հնդկաստանում միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի` Հայաստանի կողմից նշանակված նախագահ Նավեդ Ալիխանին:

Ցուցահանդեսին տասնյակ կառույցներ, խոշոր, փոքր և միջին ձեռնարկություններ ներկայացրել են իրենց արտադրանքն ու ծառայությունները: Կազմակերպիչների խոսքով` նման միջոցառումները խթանում են Հայաստանի ու Հնդկաստանի միջև գործարար նոր կապերի հաստատմանն ու փոխշահավետ գործակցության ընդլայնմանը:

Շրջելով տաղավարներով և ծանոթանալով ցուցանմուշներին՝ Արմեն Հարությունյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանն իր հերթին պատրաստակամ է աջակցելու համատեղ տարբեր նախաձեռնությունների իրականացմանը:

Ցուցահանդես-վաճառքը կգործի մինչև մայիսի 21-ը:




Լրահոս