
Բրիտանական One News Page պարբերականը ներկայացրել է բավական ուշագրավ լուսանկարների շարք, որոնք վկայում են այն մասին, որ մարդանման կապիկների գոյությունը սոսկ մարդու երևակայության արդյունք չէ։
Լուսանկարներն արվել են 1937 թ.-ին, իսկ դրանցում պատկերվածը հայտնաբերվել է Բրազիլիայի ջունգլիներում։
Նրա հսկայական շուրթերը, թավ հոնքերն ու ընդհանուր առմամբ կապկային արտաքինը ստիպում է հավատալ, որ նա կարող է լինել այն կարևոր օղակը, որը պակասում է մարդկային էվոլյուցիայում։ Թեև վերջնական եզրակացության գալու համար լուսանկարները դեռևս պետք է ուսումնասիրվեն, սակայն բազմաթիվ մասնագետներ կարծիք են հայտնել, որ դրանք կարող են կեղծ լինել։
tert .am