Դատախազը պահանջում է բռնաբարության մեջ մեղադրվող ծանրքաշային խառնամարտիկ Ալեքսանդր Յեմելյանենկոյին դատապարտել 5 տարվա ազատազրկման և նշանակել տուգանք` 50 հազար ռուբլու չափով:
Նախաքննության տվյալներով` 2014-ի մարտի 3-ի գիշերը Յեմելյանենկոյին սեռական բնույթի ոտնձգություններ է իրականացրել իր տանը մաքրությամբ զբաղվող կնոջ նկատմամբ, գողացել է նրա անձնագիրը և սպառնալով` ստիպել թմրանյութեր օգտագործել:
Հիշեցնենք, որ դեպքից հետո մեկ ամիս շարունակ մարզիկը եղել է ազատության մեջ և կալանավայր է տեղափոխվել այն բանից հետո, երբ Տամբովում խմած վիճակում չի կարողացել կառավարել մեքենան և բախվել է քաղաքային լուսամփոփին: