
Հոկտեմբերի 28-ին`ժամը 22.49֊ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի թիվ 4/1 շենքի 55֊րդ բնակարանում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Վերա Հովհաննիսյանին պատկանող բնակարանի խոհանոցում այրվել է 1 վարդակ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: