
Մասնավոր Dragon տիեզերանավը վայրէջք է կատարել խաղաղ Օվկիանոսում: Այն ափից 300 կմ հեռավորության վրա է իջել, հաղորդվում է NASA-ի պաշտոնական կայքում: Սա առաջին մասնավոր տիեզերանավի երկրորդ թռիչքն է դեպի Միջազգային տիեզերակայան: Dragon-ը Միջազգային տիեզերակայանին էր միացել հոկտեմբերի 10-ին` կայանի տիեզերագնացների համար 450 կգ բեռ հասցնելու նպատակով: Տիեզերանավում կային նաև գիտական փորձերի համար սարքավորումներ և կայանի սպասարկման համակարգեր: