Սողանքի ահազանգ Սյունիքի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 28-ին, ժամը 22.50-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Աղիտուի գյուղի տներից մեկը գտնվում է սողանքային գոտում եւ վտանգավոր է բնակության համար: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել Սիսիան քաղաքի հատուկ փրկարար ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ. Թադեւոսյանին պատկանող տանը սողանքային երեւույթներ չեն սպառնում, իսկ պատերին առկա ճաքերը շինությանը վտանգ չեն ներկայացնում: Տանից մոտ 15 մ հեռավորության եւ մոտ 8 մ բարձրության վրա գտնվում է գյուղի խմելու ջրի գլխավոր աղբյուրը, իսկ մոտ 1 մ հեռավորության վրա նկատվում են հողաշերտի խոնավացման երեւույթներ, որոնք տան արտաքին պատի ներսի եւ դրսի խոնավացման հավանական պատճառն են: Թադեւոսյանների ընտանիքին տրամադրվել է ժամանակավոր կացարան: Դեպքի մասին տեղյակ են պահվել մարզպետարանի եւ քաղաքաշինության վարչությունների պետերին:




Լրահոս