Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. կայծակի հարվածից եկեղեցում 22-ամյա տղան այրվել ու մահացել է, կա երկու վիրավոր. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ մայիսի 13-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Այդ մասին հայտնում է shamshyan.com կայքը:

Ամբերդ գյուղի եկեղեցում տեղի ունեցած ուժեղ կայծակի հետեւանքով եկեղեցում գտնվող Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի բնակիչ, 22-ամյա Արայիկ Ավետիսյանը այրվել եւ տեղում մահացել է, իսկ այնտեղ գտնվող մայր ու դուստր՝ Աննա Գրիգորյանը, ում ծննդյան թիվն ու բնակության վայրը ճշտվում է, եւ Օվսաննա անունով մի աղջիկ, ում մնացած տվյալները նույնպես ճշտվում են, ըստ տեղեկությունների, կայծակի հետևանքով այրվածքներ են ստացել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում




Լրահոս