Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցելու գինը հայկական տարածքնե՞րն են լինելու. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախագահների վերջին` մայիսի 8-ին տեղի ունեցած մոսկովյան հանդիպումից հետո տարբեր տեղեկություններ հրապարակվեցին առ այն, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է Ադրբեջանին եւս ընդգրկել ԵՏՄ կազմում: Բայց պարզվում է` ադրբեջանցիները առիթը բաց չեն թողնում առաջ քաշելու Լեռնային Ղարաբաղի հարցը` պահանջելով ստիպել Հայաստանին հանձնել որոշ տարածքներ:

Նշենք, որ Ադրբեջանը ՌԴ-ին պետք է, քանի որ այդ երկրին ԵՏՄ կազմում ընդգրկելով՝ կարող է ավելացնել իր ազդեցությունը նավթի եւ գազի միջազգաին շուկայում: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Տիգրան Բալայանից հետաքրքրվել` արդյո՞ք ՌԴ-ն պաշտոնական Երեւանի առջեւ խնդիր է դրել ինչ-որ տարածքներ հանձնել Ադրբեջանին, որպեսզի այդ երկիրն էլ ընդգրկվի ԵՏՄ կազմում: Ի պատասխան՝ Բալայանը հայտարարեց, թե դրանք սուտ տեղեկություններ են. «Նման տխմար տեղեկությունները տարածողները սադրիչներ են»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս