Ընդդեմ իշխանության՝ առանց ընդդիմության. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Այսօր էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիական նախաձեռնություններից մեկն Ազատության հրապարակում հրավիրել է հանրային քննարկում՝ պայքարի հետագա անելիքները քննարկելու նպատակով: Այսօր Կառավարության շենքի առջև պատրաստվում են նստացույց սկսել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները՝ իրենց չվճարված աշխատավարձերը վճարելու պահանջով:

Այս և նմանատիպ այլ խնդիրներով բազմաթիվ պայքարի «օջախներ» կան, ընդ որում, դրանցից որևէ մեկը կապ չունի ընդդիմության հետ, չի առաջնորդվում ընդդիմության կողմից: Հասարակությունը՝ իր այս խնդիրներով, ըստ էության, մենակ է մնացել իշխանության դեմ պայքարում, իշխանությունն էլ՝ ըստ այդմ, իրեն ավելի հանգիստ է զգում սոցիալական ընդվզման հնարավոր առաջացման վտանգից»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս