Հոկտեմբերի 26-ին, ժամը 22.15-ին, “Երևան” բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեմքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1974 թ. ծնված Արթուր Ե.-ն՝ հայտնելով, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղում հարբած վիճակում վայր է ընկել:
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, Ներքին Չարբախի 1-ին փողոցում նրան, “Դեու” մակնիշի տաքսի ավտոմեքենայով, վրաերթի է ենթարկել 1949 թ. ծնված Իգոր Պ.-ն, որը ժամը 23.30-ին տաքսի ծառայության գրասենյակից բերման է ենթարկվել և խոստովանել հանցանքը:
Կատարվում է քննություն: