«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ կազմակերպչական հարցերով ղեկավար Ռուբեն Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ Կոտայքի մարզի ՀՀԿ կառույցը որոշում է կայացրել կուսակցության շարքերից հեռացնել Արթուր Հարությունյանին` Պալաչին: Ըստ Թադեւոսյանի՝ նա չի ենթարկվել ՀՀԿ-ի պահանջներին եւ առաջադրվել է Աբովյանի քաղաքապետի թեկնածու, ինչի համար էլ հեռացվել է:
Ինքը՝ Արթուր Հարությունյանը, այս առնչությամբ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որը ինքնաառաջադրվել է: «Աստված առաջ, հունիսի 8-ին մեզ կշնորհավորեք՝ մեր հաղթանակի համար, մի՛ շտապեք, ժամանակը կգա, կտեսնեք»,- ասաց Հարությունյանը: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի են ունենալու սույն թվականի հունիսի 7-ին: Թեկնածուների առաջադրումը սկսվել է երեկ: Հարությունյանից բացի՝ երեկ առաջադրվել էին նաեւ անկուսակցականներ Վահագն Գեւորգյանը եւ Կարապետ Իսրայելյանը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: