
Մայիսի 14-ին՝ ժամը 06:20-ին, ահազանգ է ստացվել, որ Սևան-Դիլիջան ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, երթևեկությունը դարձնելով միակողմանի. անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն:
Հրշեջ-փրկարարները նշված ճանապարհահատվածում իրականացրել են մաքրման աշխատանքներ (հեռացրել են մանր քարերը), տարածքը սահմանազատել անվտանգության ժապավենով:
Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: