
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշխատակազմի նոր ղեկավար ունի: Armlur.am-ին Ոստիկանոսւթյան հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացրին, որ Վլադիմիր Գասպարյանի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Մերուժան Հակոբյանը, ով նախկինում իրավաբանական վարչության պետն էր: Իսկ աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Գագիկ Մինասյանն ուղարկվել է կադրերի ռեզերվ:
Վլադիմիր Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Հովհաննես Քոչարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության պետ: