
Արդարադատության նախարարությունն աշխատակազմի նոր ղեկավար ունի: Այսօր կառավարության նիստի ժամանակ այս մասին հայտնեց Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21 –րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար», – նշված է որոշման մեջ։
Մանուկյանը նշեց, որ մինչ այս Արմեն Գևորգյանը եղել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարը, իսկ մինչ այդ այլ պաշտոններ է զբաղեցրել: Նախարարը ընդգծեց, թե Գևորգյանը փորձառու և համակարգում երկար տարիներ աշխատած մասնագետ է:
«Շնորհավորում ենք և ցանկանում արդյունավետ աշխատանք», -ի պատասխան նշեց Հովիկ Աբրահամյանը: