Իսպանիայի Սենատը չի ընդունել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսպանիայի Սենատում մայիսի 13-ին Հայոց ցեղասպանության թեմայով լսումներ են տեղի ունեցել, որոնց ընթացքում պետք է ընդունվեր Հայոց ցեղասպանության մասին բանաձև, սակայն Սենատը մերժել է այդ որոշումը, հայտնում է իսպանական  La Vanguardia-ն:

Որոշման նախագիծը Սենատ էր ուղարկվել կատալոնական Entesa քաղաքական միավորման կողմից, սակայն այն 130 դեմ, 68 ձեռնպահ և 14 կողմ ձայներով չի ընդունվել: Դեմ է քվեարկել հիմնականում իշխող խմբակցությունը, որը կազմում է իսպանական խորհրդարանի մեծամասնությունը:

Ինչպես տեղեկանում են Իսպանիայում Հայաստանի դեսպանության սոցցանցի էջից, բոլոր քաղաքական ուժերը ներկայացնող բանախոսները համակարծիք էին, որ տեղի ունեցածը մարդկության պատմության մեծագույն ողբերգություններից է և որ յուրաքանչյուրը կիսում է հայ ժողովրդի ցավը և սգում անմեղ նահատակների կորուստը։




Լրահոս