Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ գյուղացիներին տրվող վարկերի հարցին: Նա նշեց, որ Գյուղատնտեսության նախարարությունն ու Կենտրոնական բանկը քննարկել են մի հարց, որով գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներին տրվում էին վարկեր ութ տոկոսով: Վարչապետը հայտնեց, որ 14 տոկոսով վարկը տրամադրում էր «Ակբա կրեդիտ ագրիկոլ» բանկը:
«Կառավարությունը սուբսիդավորում էր վեց տոկոսը, և գյուղացուն հասնում էր ութ տոկոսով մատչելի վարկային ռեսուրս: Հիմա ռեսուրսների պակաս ունի Կենտրոնական բանկը, և ես երեկ ուշ երեկոյան նախագահի հետ քննարկել եմ, ու որոշում ենք կայացրել, որ պետական բյուջեից այս տարվա ընթացքում 10 միլիարդ դրամ գումար կհատկացնենք Կենտրոնական բանկին, նա կտրամադրի «Ակբա կրեդիտ ակրիկոլ» բանկին և մյուս այլ բանկերին, որոնք զբաղվում են այդ ծրագրով, և 6 տոկոս կառավարությունը կսուբսիդավորի ու մեր գյուղացուն կտրամադրվի դրամով վարկ 8 տոկոսով` մինչև 2 տարի ժամկետով»,- նշեց վարչապետը: