
Այս պահին կառավարության դիմաց հավաքված են Նաիրիտ գործարանի աշխատակիցները: Նրանք այսօրվանից կառավարության դիմաց սկսկում են երկօրյա նստացույց:
Նաիրիտ գործարանի ակցիաները համակարգող խմբի անդամ Անուշ Հարությանյանը Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձավ նախարար Երվանդ Զախարյանի հայտարարությանը, թե Նաիրիտ գործարանի աշխատակիցների աշխատավարձը կմարեն մինչև տարեվերջ: Նա նշեց, որ նախարարը իրենց հետ հանդիպումների ժամանակ անընդհատ ասել է, որ Նաիրիտի գույքը գրավից հանելուց անմիջապես հետո իրենց աշխատավարձերը կվճարվեն, իսկ թե ինչու է հիմա ասում, որ մինչև տարվա վերջ տեղի կունենա աշխատավարձերի վճարումը, անհասկանալի է, քանի որ նախարարի ասել է, որ 2 օրից Նաիրիտը կհանվի գրավից:
Նաիրրտցիները առանձնապես չեն հավատում նախարարի խոսքին, քանի որ, իրենց խոսքով, բոլոր նախարարներն էլ իրենց հերթին խաբում են:
Նաիրիտցիները Armlur.am-ի հետ զրույցում դժգոհեցին, որ սնանկացման պատճառը աշխատավարձերի անհավասարչափ բաշխումն էր: